Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մտածում են մեծերը

Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ (հուլիսի 1, 1742 - փետրվարի 24, 1799)

Եթե մենք կարողանայինք նույնքան կատարյալ խոսել, ինչպես զգում ենք, ապա հռետորները հազվադեպ կհանդիպեին առարկող, իսկ սիրահարները` դաժան ունկնդիրների…...

.................................................................................................................................................................................

… Մարդ լինել` նշանակում է ոչ միայն տիրապետել գիտելիքների, այլև եկող սերունդների համար անել այն, ինչ նախորդներն արել են մեզ համար…

.................................................................................................................................................................................

Սանձարձակ փառասիրությունը և կասկածամտությունը ես միշտ միասին եմ տեսել։

.................................................................................................................................................................................

Կա մարդկանց որոշակի տեսակ, որոնք ամենքի հետ հեշտությամբ բարեկամանում են, նույնքան արագ սկսում են ատել այդ մարդուն, իսկ հետո նորից են սիրում։ Եթե մարդկությունը պատկերացնենք իբրև ամբողջություն, ուր ամեն մի մասը յուր տեղն ունի, ապա այդպիսի մարդիկ այն խցանն են, որը ուր ասես կարելի է խոթել։

.................................................................................................................................................................................

Կնոջ պատվի զգացողության տեղադրման կենտրոնը համընկնում է նրա մարմնի ծանրության կենտրոնին, տղամարդունը` քիչ ավելի վերև է գտնվում` կրծքավանդակում, ստոծանու մոտ։ Դրա համար էլ` ''մեծ'' գործ կատարելու դեպքում, տղամարդիկ ուռեցնում են կրծքերը, և իրենց թոշնած ու դատարկված են զգում` ''փոքր'' գործեր կատարելիս։

.................................................................................................................................................................................

… Ես միշտ ավելի կարևոր նշանակություն եմ տվել սեփական սենյակին քան այլ մարդիկ։ Մեր գաղափարների նշանակալից մասը կախումն ունի նրա դիրքից։ Այսպես ասած` դա մեր երկրորդ մարմինն է։

.................................................................................................................................................................................

Եթե բնությունը չէր կամենում, որ գլուխը անսար մարմնի պահանջներին, հապա ինչո՞ւ նրան միացրեց գլուխը։ Մարմինը կարող էր առանց թույլ տալու այն, ինչ ընդունված է մեղք անվանել, կուշտ ուտել և զուգավորվել, իսկ գլուխը կարող էր առանց նրան ստեղծել համակարգեր, զբաղվել աբստրակցիաներով, առանց գինու և սիրո խոսել, երգել և շաղակրատել պլատոնական սքանչացման, պլատոնական հիացման մասին։ Բնության կողնից համբույրները թունավորելն ավելի դաժան արարք է, քան պատերազմում նետեր թունավորելը։

.................................................................................................................................................................................

… Կամքին հակառակ ապրելը զզվելի բան է. բայց ավելի սոսկալի կլիներ անմահանալը, եթե դա չես կամենում…

.................................................................................................................................................................................

Այն մարդը մեծ հաճույքով բաժանում էր այն ամենը, ինչ իր համար ոչ մի արժեք չուներ` և հատկապես հաճոյախոսությունները. երբեք չէր վիրավորվում, համենայն դեպս` այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, միշտ սիրալիր դեմք ուներ, և նրա համեստությունն այնքան մեծ էր, որ նրա ձայնը մի տեսակ թախծոտ էր հնչում։ Նա շատերից ճանաչված էր առաքինի և մեծամասնության կողմից` հեզաբարո, կարճ ասած` նա այն մարդկանց ցեղից էր, որոնց բավական հաճախակի ես հանդիպում և որոնց Անգլիայում սովորաբար շնորհում են sneaking rascals (գարշելի զեռուն) անունը։

.................................................................................................................................................................................

Մարդկանցից ծառայություններ պետք է պահանջել ոչ թե մեր ցանկացածի, այլ իրենց հնարավորությունների չափով։

.................................................................................................................................................................................

Անգլիական մի առած կա. նա այնքան խելոք չէ, որպեսզի խելքը թռցնի։ Շատ նուրբ դիտողություն է։

.................................................................................................................................................................................

Թերևս, երեք գրոշանոց դրամը արտասուքից թանկ է։

.................................................................................................................................................................................

Ձեզ, որ ընդունակ եք այդքան զգայուն կերպով դատել ձեր սիրեցյալների հոգիների մասին, չեմ ուզում զրկել այդ ուրախությունից։ Բայց ոչ մի դեպքում չմտածեք, որ դուք ինչ-որ վսեմ բան եք ասում կամ անում, և ձեզ ամբոխից ավելի ազնվաբարո մի կարծեք. ամբոխն այնքան էլ սխալ չէ, երբ առավելապես ցանկասիրության է ձգտում։ Ռեցենզիաների պատանի ընթերցողն ի՜նչ գաղափարներ ասես որ չունի այդ ''նուրբ զգացմունքի'' մասին։ Իսկ ռամիկը աչքը գցում է ներքնազգեստի բացվածքին և այնտեղ փնտրում այն երկինքը, որը դու աչքերի մեջ ես փնտրում։ Ո՞վ է ճիշտ։ Ես այդ հարցի փաստարկները չեմ կշռում և առավել ևս` չեմ վիճում։ Բայց ես մաքուր սրտով ուզում եմ խորհուրդ տալ բոլոր զգայուն թեկնածուներին` ավելի մոտիկ լինել գյուղացուն, այլապես դա կարող է ցավալի դժվարությունների առաջ կանգնեցնել։

.................................................................................................................................................................................

Անցյալ վիշտը միշտ հաճելի է հիշողության մեջ, անցած բավականությունը` նույնպես, ներկա և գալիք բավականությունը` ճիշտ նույն կերպ։ Եվ այսպես, միայն ապագա և ներկա վիշտն է մեզ կրծում։ Նշանակում է մեր աշխարհում գերակշռությունը բավականության կողմն է։ Այն մեծանում է նաև նրանով, որ մենք մշտապես առիթ ենք փնտրում մեզ բավականություն պատճառելու և մեծ մասամբ կարող ենք այն կանխատեսել բավարար վստահությանբ։ Ընդհակառակն` ապագա վիշտն ավելի հազվադեպ կարելի է կանխատեսել։

.................................................................................................................................................................................

Շատ հաճախ եմ ես մտածել, թե մեծ հանճարը ինչով է տարբերվում սովորական ամբոխից։ Ահա իմ մի քանի նկատառումները։ Սովորական մարդը միշտ համարվում է տիրապետող կարծիքին և տիրապետող մոդային, նա իրերի ժամանակակից վիճակը համարում է միակ հնարավորը և ամեն ինչին վերաբերվում է կրավորականորեն։ Նրա մտքով չի անցնում, որ ամեն ինչ` կահույքի ձևից սկսած մինչև ամենանուրբ հիպոթեզը, որոշվում է մարդկության մեծ խորհրդում, որի անդամն է ինքը։ Նա հագնում է բարակ ներբանով կոշիկ, չնայած սալահատակի սուր քարերը կտրատում են ոտները. նրա ճարմանդները քաշված են մինչև մատները և դրա համար էլ ամեն ինչից կառչում են։ Նա չի մտածում այն մասին, որ կոշիկի ձևը իրենից նույնքան կախում ունի, որքան և այն տխմարից, որն առաջին անգամ վատ սալահատակի վրա բարակ ներբաններ է հագել։ Իսկ մեծ հանճարը միշտ հարց է տալիս` չլինի՞ սա սխալ է… Շնորհակալ լինենք այդ մարդկանցից այն բանի համար, որ նրանք երբեմն, թեկուզ մի անգամ, թափահարում են այն, ինչը ձգտում է նստել։ Դրա համար մեր աշխարհը տակավին շատ երիտասարդ է…

.................................................................................................................................................................................

Նա աշխույժ շաղակրատում է ֆրանսիացու պես, գործիմաց է շարժումների մեջ` անգլիացու նման, իտալացու պես ձեռ ու ոտով է անում և կամ` օգտվում է բոլոր երեք միջոցներից` գերմանացու նման։

.................................................................................................................................................................................

Ի՞նչ գործ ունես այդ մարդու բարի արարքի պատճառների հետ։ Եթե դրա աղբյուրը անգամ նախանձը չի եղել, ապա, հավանաբար, եղել է նախանձի առարկա դառնալու մտադրության բավարարումը։ Հետևաբար, ոչ թե անձնական նախանձը, այլ ուրիշների նախանձը։

.................................................................................................................................................................................

Եթե որևէ մեկը մեծ հաճույքով ինչ-որ բան է անում, ապա գրեթե միշտ դրա մեջ ինչ-որ բան է տեսնում, որը իրականում չկա…

.................................................................................................................................................................................

Ոչ թե հոգու մեծությունը, այլ հոտառության մեծությունն է նրան այդպիսի մարդ դարձրել։

.................................................................................................................................................................................

Կարո՞ղ է մարդն ինքն իր մեջ ակտիվություն արթնացնել` կրքերի, գլխավորապես` ցանկասիրության սանձահարությամբ։ Պետք է սկսել փոքրուց, իրեն հաճախակի զիջումներ չանել մանրուքներում, երկյուղ կրելով, թե դա կարող է շատ հեռու տանել։ Կարևոր գործերի հետաձգումը հոգու ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է։

.................................................................................................................................................................................

Մեր թուլությունները մեզ արդեն չեն վնասում, երբ մենք դրանք գիտենք։

.................................................................................................................................................................................

Այն մարդիկ, որոնք որոշ տաղանդ ունեն, խիստ հակված են մտածելու, թե աշխատանքն իրենց համար հեշտ պետք է լինի։ Մա՜րդ, եթե ցանկանում ես ինչ-որ մեծ բան ստեղծել` մշտապես լարիր ուժերդ։

.................................................................................................................................................................................

Միշտ ձգտել մի քայլ ևս առաջ։ Լավ։ Ավելի լավ։ Նո՜ր։ Ավելի՜ նոր։ Մշտապես մի բան ավելացնել արդեն ձեռք բերվածի վրա։

.................................................................................................................................................................................

Ուլիեթայի բնակիչներն` ի նշան բարեկամության, պարոն Քուքին ուղարկել են մի աղջիկ և մի խոզ` միջոցներ երկու տեսակ քաղցի դեմ։

.................................................................................................................................................................................

Համենայն դեպս, ճակատագրի հարվածների դեմ ամենալավ ամրոցը գերեզմանն է։

.................................................................................................................................................................................

Մեր ուժերի լարմանը ամենից շատ արգելակում է այն, երբ տեսնում ենք մարդկանց, որոնք փառք են վայելում, որին, մեր կարծիքով, արժանի չեն։

.................................................................................................................................................................................

Մարդ լինել` նշանակում է ոչ միայն տիրապետել գիտելիքների, այլև գալոց սերունդների համար անել այն, ինչ նախորդներն արել են մեզ համար։ Միթե՞ ես պետք է կյանքս անցկացնեմ գիտնականների պատմությունն ուսումնասիրելով միայն նրա համար, որ նորից չհայտնագործեմ այն, ինչն արդեն հայտնագործված է։ Չէ՞ որ միտքն էլ են երկրորդ անգամ կրկնում, և դրա մեջ ոչ մի վատ բան չկա, եթե միայն նա նոր զգեստավորում ունի։ Եթե դու ինքնուրույն ես մտածել, ապա, իհարկե, քո հայտնագործությունը միշտ էլ յուրօրինակ կլինի։

.................................................................................................................................................................................

Գյուղացի աղջիկները բոկոտն են ման գալիս, իսկ ազնվազարմերը` մերկ։

.................................................................................................................................................................................

Այն փաստը, որ մարդիկ ամեն ինչ անում են անձնական շահից դրդված, օգտակար է, որ փիլիսոփան գիտենա։ Սակայն նա այդ սկզբունքով չպետք է գործի, այլ` ընդհակառակն` համակերպվի բարձրաշխարհիկ սովորություններին… Ես այնքան խորն եմ համոզված, որ մարդն ամեն ինչ անում է իր անձնական օգուտի համար (այդ բառը հասկանալով հարկ եղած ձևով), որ վստահ եմ, որ նա անհրաժեշտություն է աշխարհի համար, ինչպես զգայությունները մարմնի համար։ Բավական է այն, որ մենք այնքան հաճախ չենք կարողանում հասնել մեր օգուտին` չերջանկացնելով հազարավոր այլ մարդկանց, և որ մեր ''հիմնապատճառը'' կարողացել է մարդկության մի մասի շահերը կապել շատ ուրիշների շահերի հետ։

.................................................................................................................................................................................

Ոչ մի բան այնպես չի նպաստում հոգեկան անդորրին, ինչպես սեփական կարծիքի լրիվ բացակայությունը։

.................................................................................................................................................................................

Բնությունը մարդկանց միացնում է սրտերով, իսկ պրոֆեսորները նրանց հաճույքով կմիացնեին գլուխներով։

.................................................................................................................................................................................

Կատարելագործման ազատ զգացմունքը մարդու մեջ այնպիսին է, որ նա այն ժամանակ էլ է իրեն համարում նպատակից հեռու, երբ նրան հասել է, և բանականությունը դեռևս անբավարար չափով է լուսավորում նրա ուղին։ Այն, ինչ նրան հաշտությամբ է տրվում, նրան վատ է թվում, և այդպիսով նա նետվում է վատից դեպի լավը, իսկ լավից որևէ վատ բանի, որը նա ավելի լավ է համարում, քան լավը…

.................................................................................................................................................................................

Եթե շատ ենք ուզում գիտենալ, թե ինչ կմտածեն մարդիկ այն գործի մասին, որ մեզ է վերաբերում, բավական է միայն պատկերացնել, թե ի՜նչ կմտածեինք մենք նրանց մասին նման պարագաներում։ Ոչ մեկին չպետք է այդ տեսակետից համարել ոչ քեզանից բարոյապես լավ, ոչ էլ քեզանից հիմար։ Մարդիկ ավելի հաճախ, քան ընդունված է ենթադրել, նկատում են այնպիսի բաներ, որոնք մեր համոզմամբ վարպետորեն թաքցրել էինք նրանցից։ Այս դիտողության ավելի քան կեսը ճիշտ է, և դա համենայն դեպս արդեն շատ է առավելագույնի համար, որ ստեղծվում է կյանքի երեսուներորդ տարում, ինչպես այդ ես եմ անում ներկայումս։

.................................................................................................................................................................................

Խելոք մարդկանց ստիպել հավատալ, որ դու այն չես, ինչ որ ես իրականում, շատ դեպքերում ավելի դժվար է, քան դառնալ իսկապես այն, ինչ կամենում ես երևալ։

.................................................................................................................................................................................

Մեզ համար ամենահետաքրքրական մակերևույթը երկրի վրա մարդկային դեմքն է։

.................................................................................................................................................................................

Այն փոքր քաղաքներում, ուր քաղաքավարությունն է իշխում, անհնար է որևէ չափով ճանաչել կյանքը։ Այնտեղ ամեն ինչ կատարվում է այնքան քաղաքավարի ազնիվ, քաղաքավարի կոպիտ և նույնքան քաղաքավարի կեղծավոր, որ հազիվ ես քո մեջ բավական չարություն գտնում, որ սատրիա գրես։ Այնտեղ մարդիկ միշտ ափսոսանքի են արժանի. կարճ ասած` ամեն բանում բացակայում է բնավորության ուժը։

.................................................................................................................................................................................

Ամեն մի իմաստունի պարտքն է` կոշկարարի մեջ թագավոր տեսնել, բոլորին արժանին հատուցել և գնահատել հոգու վեհությունը, տաղանդն ու ընդունակությունները ոչ միայն աղմկալից էֆեկտներով…

.................................................................................................................................................................................

Մենք մեզ համար հաճախ պատրանքներ ենք ստեղծում այն մարդկանց մասին, որոնք իրենց համար անարգանք կհամարեին մինչև մեր աստիճանն իջնելը…

.................................................................................................................................................................................

Միայն մի հոգին նրա մարմնի համար շատ քիչ էր, նա կարող էր բավականաչափ աշխատանք տալ նաև երկուսին։

.................................................................................................................................................................................

Եթե որևէ փոքր արարքի համար մարդու հետ սկսում են արհամարանքով վարվել, ապա դա տեղի է ունենում ոչ այնքան արարքի, որքան այն ենթադրության պատճառով, թե ինչի է ընդունակ այդ մարդը այլ դեպքերում։ Այդ պատճառով հաճախ արհամարհում են նրան, ով թույլ է տալիս , որ իրեն անպատիժ կերպով վիրավորեն։

.................................................................................................................................................................................

Ինձ համար համեստ մարդն ավելի ատելի է, քան պարծենկոտը։ Քչերն են կարողանում չափազանց համեստ լինել` դա արվեստ է, իսկ պարծենկոտությունը բնական հատկություն է։ Եվ բացի դրանից, պարծենկոտը ընդունում է ամեն մեկի արժանիքները, իսկ չափից ավելի համեստ մարդը, ըստ երևույթին, արհամարում է նրան, ում առջև համեստություն է անում։ Ես գիտեի մի քանիսին, որոնք կարողանում էին իրենց չնչին ծառայությունների մասին խոսել այնպիսի բարեպաշտ հեզությամբ, որ կարծես երկյուղ էին կրում, թե մենք կհալչենք, եթե իրենք իրենց ցուցադրեն ամբողջ փայլով։ Բայց ես աստրճանաբար վարժվեցի ծիծաղել նրանց վրա, այն ժամանակից ես նրանց հաճույքով եմ տեսնում ու լսում։

.................................................................................................................................................................................

Աղմուկի համար առաջ են մղում մանր մարդկանց` թմբկահարներին։

.................................................................................................................................................................................

Հենց դա էլ ես պնդում եմ. մարդը բառի բուն իմաստով մեր ժամանակակիցն չէ։ Մենք նրան հիմա պետք է փնտրենք պատմության մեջ։

.................................................................................................................................................................................

Ես համոզված եմ, որ ուրիշների մեջ տեսնելով քեզ, ինքդ քեզ ոչ միայն սիրում ես, այլև ատում։

.................................................................................................................................................................................

Մարդուն հատուկ է անհաղթահարելի ձգտում` հավատալու, որ իրեն չեն տեսնում, երբ ինքը ոչինչ չի տեսնում։ Ճիշտ և ճիշտ երեխաների պես, որոնք փակում են աչքերը, որ իրենց չտեսնեն։

.................................................................................................................................................................................

Խելոք երեխան, որ հիմարի հետ է դաստիարակվում, կարող է հիմարանալ։ Մարդն այնքան է ընդունակ կատարելագործման և փչացման, որ կարող է հիմարանալ գիտակցաբար։

.................................................................................................................................................................................

«Ափսո՜ս, որ ջուր խմելը մեղք չէ, - բացականչեց մի իտալացի, այդ դեպքում դա ինչքա՛ն քաղցր պիտի լիներ»։

.................................................................................................................................................................................

Ամենավտանգավոր մարդիկ վախկոտ, սողացող և կամազուրկ մարդիկ են, որոնք օգտակար են ամեն ինչի և ոչինչի։ Անօգտակար շների որոշ ցեղի նման նրանք ամենքին տանում են նրանց նետած իրը, թռչում ամենքի գավազանի վրայով, իբր սաստիկ նվիրված են, և միշտ, երբ պետք են, հեռու են փախչում։ Այդպիսի մարդիկ ամեն ինչ անում են նրանց համար, ովքեր իրենց առաջ քսակ կամ խարազան են թափահարում, և նրանց դեմքերը (ես այդպիսի շատերին գիտեի և ափսոս, իմ փորձով նորից զգում եմ, որ գիտեի) կա՜մ ծամածռվում են հաճոյակատար ժպիտով, կա՜մ ճապաղում սառնախյուսի նման, և նրա վրա արտահայտություն փնտրելը նույնքան անպտուղ կլիներ, ինչպես մի բաժակ ջրում օրգանական նյութ փնտրելը։

.................................................................................................................................................................................

Անձրևը միշտ տոնավաճառի ժամանակ է գալիս, կամ երբ մենք կամենում ենք սպիտակեղեն չորացնել։ Այն, ինչ մենք փնտրում ենք, անպայման գտնվում է ամենահեռավոր գրպանում։

.................................................................................................................................................................................

Կյանքում ավելի հաճախ խրատ ես գտնում, քան մխիթարություն։

.................................................................................................................................................................................

Եթե մահապարտին շնորհում են մեկ ժամ, ապա այդ ժամը նրա համար կյանք արժե։

.................................................................................................................................................................................

Դա զգում ես, երբ բարձր գնահատված մարդը բավարար չափով չգիտենալով նրանց, ում առաջ կամենում է ցուցամոլություն անել, դառնում է ծիծաղելի։ Գոյություն ունի նաև բոլորովին անշահախնդիր, ուրախ կարեկցություն։

.................................................................................................................................................................................

Մեծ մարդն ունի այնպիսի հատկություններ, որոնք միայն մեծ մարդն է ընդունակ գնահատել, իսկ փոքր մարդը տիրապետում է միայն նրան, ինչը ամբոխի սրտով է, իսկ նա հետո արդեն որոշակի ձևով տրամադրում է նաև խելոք մարդկանց։

.................................................................................................................................................................................

Սովորել բավական պարզ պատկերացնել, որ ոչ-ոք ամբողջովին երջանիկ չէ` հավանաբար լիակատար երջանկության հասնելու ամենակարճ ճանապարհն է։ Հասկանալի է, որ ոչ ոք լիովին երջանիկ չէ, բայց մեր տառապանքների մեջ կան շատ տարբեր աստիճաններ, և ամբողջ ցավն այդ է։

.................................................................................................................................................................................

Լինում է վիճակ (ինձ հաճախ է պատահում), երբ սիրված մարդու ներկայությունը և բացակայությունը միատեսակ դժվար ես տանում. բոլոր դեպքերում նրա ներկայությամբ չես զգում այն բավականությունը, որը կարելի կլիներ սպասել նրա բացակայությունից տառապելիս։

.................................................................................................................................................................................

Որտեղի՞ց է մարդու մեջ առաջ գալիս նողկալի ձգտումը` չերևալ այնպիսին, ինչպիսին նա կա և՜ ննջարանում, և՜ իր թաքուն մտքերում։ Ֆիզիկական աշխարհում բոլորը բացվում են իրար, իրենց ցուցադրում այնպես, ինչպես կան, և այն էլ՝ միանգամայն անկեղծորեն։ Մեր հասկացողությամբ առարկաներն իրար նկատմամբ ունեցած հարաբերության մեջ երևան են գալիս իրենց իրական կերպարանքով, իսկ մարդը` ոչ։ Նա, ըստ երևույթին, այն է, ինչ լինելու չէ։ Իրեն թաքցնելու արվեստը, կամ հոգեպես ու բարոյապես մերկ երևալու զզվանքը զարմանալի հեռու է տարածվում։

.................................................................................................................................................................................

Ես գիտեմ կեղծ ուշադրության արտահայտությունը. դա ցրվածության ամենաբարձր աստիճանն է։

.................................................................................................................................................................................

Որտեղ չափավորությունը սխալ է, այնտեղ անտարբերությունը հանցագործություն է։

.................................................................................................................................................................................

Ես միշտ նկատել եմ, որ այսպես կոչված վատ մարդիկ շահում են, երբ նրանց լավ ես ճանաչում, իսկ լավերը` կորցնում են։

.................................................................................................................................................................................

Դժվար է հավատալ, որ առողջ բանականության այլանդակումն այնքան հեռու է գնացել, որ մարդիկ հուղարկավորության ժամանակ իրար հաճոյախոսություններ են անում։

.................................................................................................................................................................................

Մարդն ընկերություն է սիրում, թեկուզ դա լինի միայնակ վառվող մոմի հետ։

.................................................................................................................................................................................

Եթե մարդիկ ասում են, թե իրենք նվերներ չեն ցանկանում, դա սովորաբար այն բանի նշան է, որ նրանք ցանկանում են որևէ նվեր ստանալ։

.................................................................................................................................................................................

Ամեն մի աղջիկ կանացի միստերիաների պահապան է։ Կան դեպքեր, երբ գյուղական աղջիկները հոգով ու մարմնով թագուհու տեսք ունեն։

.................................................................................................................................................................................

Իրոք, բոլոր մարդիկ հետաձգում են իրենց գործերը և զղջում դրա համար։ Բայց ես կարծում եմ, որ ամենագործունյա մարդը նույնքան հիմքեր ունի զղջալու, որքան և ամենածույլը. որովհետև, նա ով շատ բան է անում, ավելի շատ ու ավելի պարզ է տեսնում, թե էլ ինչ կարելի էր անել։

.................................................................................................................................................................................

Սխալվելն այն պատճառով է մարդկային հատկություն, որովհետև անասունները, համենայն դեպս, նրանցից ամենախելոքները, քիչ, կամ բոլորովին չեն սխալվում։

.................................................................................................................................................................................

Ազնիվ մարդը և սրիկան պարզապես շփոթում են ''իմը'' և ''քոնը'' հասկացությունները։ Մեկն առաջինն ընդունում է երկրորդի տեղ, իսկ մյուսը` երկրորդը առաջինի։

.................................................................................................................................................................................

100 հազար տալեր գողացող տղան հետագայում արդեն կարող է ամբողջ կյանքում ազնվորեն ապրել։

.................................................................................................................................................................................

Այն բարձրունքը, որին փորձառության շնորհիվ կարող է հասնել ոչ այնքան խելոք մարդը` լավագույն մարդկանց թուլությունները գտնելն է։

.................................................................................................................................................................................

Ով որ ցանկացածից քիչ ունի, պետք է գիտենա, որ ինքն ավելի շատ ունի, քան արժանի է։

.................................................................................................................................................................................

Մեռածներին և ապրողներին գովելու լավագույն միջոցը մարդկանց մասին բոլոր գիտելիքները հնարավորին չափ օգտագործելով` նրանց թերությունները ներելն է։ Միայն չպետք է նրանց վերագրել այնպիսի առաքինություններ, որպիսիք չեն ունեցել. դա ամեն ինչ կփչացնի և նույնիսկ իսկականը կասկածելի կդարձնի։ Թերությունները ներելը գովաբանողի օգտին է խոսում։

.................................................................................................................................................................................

Ականավոր մարդկանց փառքը միշտ էլ մասամբ բացատրվում է այն մարդկանց կարճատեսությամբ, ովքեր նրանցով հիանում են, և ես համոզված եմ, որ նրանց ամբողջ փառքը թունավորված է լինում այն գիտակցությունից, որ նրանց հոգու մեջ թափանցում են մարդիկ, որոնք ավելի քիչ փառք ունեն, բայց ունեն ավելի մեծ խելք։ Իսկապես միայն ճշմարտությունը կարող է տալ կյանքի հանգիստ վայելում։ Նյուտոն, Ֆրանկլին - ահա սրանք են նախանձելի մարդիկ եղել։

.................................................................................................................................................................................

…  Ինչքան քիչ բարեկամներ բարեկամ կմնային, եթե կարողանային լրիվ իմանալ միմյանց մտքերը։

.................................................................................................................................................................................

Ամեն ոք միշտ պատրաստ է խելքի գալ կրած վնասի շնորհիվ, եթե միայն այդ առաջին ուսանելի վնասը հատուցվի։

.................................................................................................................................................................................

Ոսկի կանոն. մարդկանց մասին պետք է դատել ոչ թե նրանց հայացքներից, այլ այն բանից, թե ինչ են դարձնում մարդկանց այդ հայացքները։

.................................................................................................................................................................................

Այս մարդը մեծ ձիրքեր ուներ և նույնիսկ ավելացնում էր դրանք, բայց նրա մեջ բոլորովին չկար այն, որ կարելի էր խցան անվանել։ Ուստի սովորաբար, նախքան որևէ արժեքավոր բան շարադրելը նա ամեն ինչ գոլորշիացնում էր անարժեք շաղակրատանքի մեջ։

.................................................................................................................................................................................

Մարդուն արդարացնելու համար բավական է, որ նա ապրած լինի այնպես, որ իր առաքինություններով արժանի լինի իր թերությունների ներմանը։

.................................................................................................................................................................................

Ստեղծագործ մտքի համար ''դժվարություն'' բառը չպետք է գոյություն ունենա։ Կորչի այդ բառը։

.................................................................................................................................................................................

Գեղեցկության և երջանկության արտոնությունները տարբեր են։ Կյանքում գեղեցկության առավելությունները վայելելու համար պետք է, որ մյուս մարդիկ մտածեն, թե դու գեղեցիկ ես. երջանկության համար այդ չի պահանջվում։ Միանգամայն բավական է, որ դու քեզ երջանիկ համարես։

.................................................................................................................................................................................

Մարդկանց կարելի է լիովին համոզել, որ հատկապես տվյալ անձին է հատուկ տվյալ բնավորությունը, ցույց տալով, որ հակառակ պնդումը առաջ կբերեր համընդհանուր ծիծաղ։

.................................................................................................................................................................................

 Մթության մեջ արդյոք ամոթից կարմրո՞ւմ են։ Որ մթության մեջ վախից գունատվում են, դրան ես հավատում եմ, բայց առաջինին չեմ հավատում։ Որովհետև գունատվում են միայն իրենց համար, իսկ կարմրում են և՜ իրենց, և՜ ուրիշի համար։ Այն հարցը, թե մթության մեջ կանայք կարմրում են, դժվար հարց է, համենայն դեպս այնպիսին, որ լույսի տակ չի կարելի լուծել։

.................................................................................................................................................................................

Կյանքիս ամբողջ ընթացքում նկատել եմ, որ այլ միջոցների բացակայության դեպքում մարդու բնավորությունը երբեք չի կարելի ավելի ճիշտ հասկանալ, քան այն կատակով, որից նա վիրավորվում է։

.................................................................................................................................................................................

Գիտության համար չկա ավելի մեծ արգելք, քան ժամանակից շուտ նրա նվաճումներն օգտագործելու ձգտումը, դա խիստ հատուկ է աշխույժ բնավորություններին, այդ պատճառով էլ նրանք սակավ են մեծ բանի հասնում. նրանք սառչում են և տխրում, երբ նկատում են, որ առաջ չեն շարժվում։ Նրանք առաջ կշարժվեին, եթե ավելի քիչ ուժ գործադրեին, բայց ավելի տևական ժամանակով։

.................................................................................................................................................................................

Բենվենուտո Չելլինին մի գեղեցիկ դիտողություն ունի. ''Վնասը մեզ ավելի խելոք չի դարձնում, որովհետև նորը միշտ այլ ձևով է առաջ գալիս''։ Ես դա շատ լավ գիտեմ իմ սեփական փորձով։

.................................................................................................................................................................................

Ծերունիներին երիտասարդ օգնական են տալիս։ Ինձ թվում է, որ շատ դեպքերում ավելի լավ կլիներ, եթե երիտասարդներին ծեր օգնակա տային։

.................................................................................................................................................................................

Ըստ երևույթին, մարդիկ սովորաբար ավելի լավ գիտեն ուժը, քան այն նյութը, որի համար այն գործադրում են։

.................................................................................................................................................................................

Կան մարդիկ, որոնք արիություն չունեն կտրականապես որևէ բան պնդելու, նրանք չեն հանդգնում ասել, թե ցուրտ քամի է փչում (թեև այդ զգում են), մինչև չլսեն, որ այդ ուրիշներն արդեն ասել են։

.................................................................................................................................................................................

Երդում տալն ավելի մեծ մեղք է, քան դրժելը։

.................................................................................................................................................................................

… Մտքի վրա տասն իմաստալից խոսքերի գործած տպավորությունն ավելի հեշտ է մոռանալ, քան սրտի վրա ազդած մեկ տպավորությունը…

.................................................................................................................................................................................

Նույնիսկ ամենաիմաստուն մարդու համար առավել հաճելի են այն մարդիկ, որոնք փող են բերում, քան նրանք, ովքեր փող են տանում։

.................................................................................................................................................................................

«Լավ տոնը» մեկ օկտավա ցածր է։

.................................................................................................................................................................................

Մարդիկ իրենց բոլոր տվյալներով հավասար են, և միայն տարբեր պայմաններն են մարդուն ազնիվ կամ ավազակ դարձնում։ Ինձ թվում է, որ բնության մեջ ամեն ինչ բացատրվում է պատճառական երևույթների հարաբերակցությամբ և ոչ թե իրենց` առարկաների էական տարբերություններով։ Դա նորից իմ այն մտքի հաստատումն է, թե ամեն ինչ կա ամեն ինչի մեջ։

Քաղաքականություն

Աշխարհիս չարիքի պատճառը հաճախ հին օրենքները, հին սովորություները, հին կրոնը անմտորեն պաշտելու հետևանքն է։

.................................................................................................................................................................................

Ասացեք, արդյոք աշխարհում, բացի Գերմանիայից, կա՞ մի երկիր, որտեղ քիթը վեր ցցել ավելի շուտ են սովորում, քան այն մաքրել։

.................................................................................................................................................................................

Սովորաբար ասում են, որ մարդն ապահովում է պաշտոնը, մինչդեռ իրականում պաշտոնն է ապահովում մարդուն։

.................................................................................................................................................................................

Մենք ունենք նույն շնորհները, ինչ մյուս եվրոպացիները։ Բայց մենք ավելի ջանասիրությամբ հետաքրքրվում ենք մեր պետերի աստիճաններով ու կյանքով, քան թե ընդհանրապես մարդկային բնավորությամբ։

.................................................................................................................................................................................

Այն օրվանից, երբ նա ապտակ ստացավ, կարծում էր, թե ''ա''-ով սկսվող ամեն մի բառ, օրինակ` ''արքունիք'', ապտակ է նշանակում։

.................................................................................................................................................................................

Կարգ ու կանոնը տանում է դեպի առաքինություն։ Բայց ի՞նչն է տանում դեպի կարգ ու կանոն։

.................................................................................................................................................................................

Արդյոք զարմանալի չէ՞, որ բարձր, պատվավոր տիտղոսները (օրինակ` արքայական) տրվում են առանց քննության, որը պահանջվում է ամեն մի քաղաքային բժշկից։

.................................................................................................................................................................................

Ով կամենում է տեսնել գեղատեսիլ ավազակների, փայլուն խաբեբաների, որբերի հմայիչ հարստահարիչների, նրանց բոլորովին պետք չէ փնտրել մեծ ճանապարհների վրա և գյուղական բանտերում։ Թող գնա այնտեղ, որտեղ ուտում են արծաթե ամաններից։

.................................................................................................................................................................................

Արդարացի լինելու համար շատ բան գիտենալու կարիք չկա, բայց լիակատար հիմունքով անարդարություն կատարելու համար պետք է հիմնավորապես ուսումնասիրել իրավունքը։

Փիլիսոփայություն։ Գիտություն

… Եղիր ուշադիր, ոչ մի բան անարդյունք մի ընկալիր, չափակցիր և համեմատիր - սա է փիլիսոփայության հիմնական օրենքը։

.................................................................................................................................................................................

Ճշմարտությունից կատարված աննշան շեղումներն իսկական ճշմարտության տեղ ընդունելու ճարտար հնարանքը (որ կազմում է դիֆերենցիալ հաշվումների էությունը) ընկած է նաև մեր սրամիտ մտքերի հիմքում. չէ՞ որ ամբողջը կփլուզվեր, եթե այդ շեղումներին փիլիսոփայական խստությամբ մոտենայինք։

.................................................................................................................................................................................

Աշխարհում ամենամեծ գործերը կատարվում են ուրիշ, մեր կողմից չնչին համարվող գործերի, աննկատելի, սակայն ի վերջո` կուտակվող մանր պատճառներով։

.................................................................................................................................................................................

Ապացուցելով մի քանի առարակների գոյությունը, պետք է զգուշանալ կատարյալ էակին դիմելուց։ Որովհետև, օրինակ` բավական է ենթադրել, որ աստված ստեղծել է մտածո՜ղ մատերիան, որպեսզի արդեն անհնար դառնա ապացուցել, որ աստված գտնվում է մատերիայից դուրս։

.................................................................................................................................................................................

Ավելի իմաստուն դառնալ` նշանակում է ավելի լավ ճանաչել հնարավոր սխալներն այն գործիքի, որի օգնությամբ մենք զգում ենք և դատում։ Դատողությունների մեջ շրջահայեցողություն` ահա թե ինչ պետք է հանձնարարել այսօր բոլորին և յուրաքանչյուրին։ Եթե տաս տարին մեկ անգամ յուրաքանչյուր գրողից ու փիլիսոփայից մենք ստանայինք թեկուզ մեկական անվիճելի ճշմարտություն, ապա մեր բերքը միշտ բավական առատ կլիներ։

.................................................................................................................................................................................

Ամեն մարդ պետք է ուսումնասիրի փիլիսոփայությունը և ''գեղեցիկ'' գիտություններն առնվազն այնքան, որպեսզի իր համար հաճույքն ավելի դուրեկան դարձնի…

.................................................................................................................................................................................

Կենդանիներից կապկին ամենամոտիկը մարդն է։

.................................................................................................................................................................................

Հաճախ որոշ մարդիկ դառնում են գիտնական, այնպես, ինչպես ուրիշները` զինվոր, լոկ այն պատճառով, որ նրանք որևէ այլ գործի պիտանի չեն։ Աջ ձեռքը նրանց համար պետք է ապրուստ հայթհայթի և ահա նրանք, կարելի է ասել արջի պես մեկնվում են ձմռանը և ծծում իրենց թաթը։

.................................................................................................................................................................................

Եթե որևէ հրեշտակ ցանկանար երբևէ մեզ պատմել իր փիլիսոփայության մասին, ապա որոշ դրույթներ, իմ կարծիքով, պիտի հնչեին ինչպես 2X2=13։

.................................................................................................................................................................................

Զարմանալի ոչինչ չկա, որ պճնամոլն այնպես հաճույքով նայում է հայելու մեջ. այնտեղ իրեն տեսնում է ամբողջապես։ Եթե փիլիսոփան հայելի ունենար, որի մեջ կարողանար իրեն տեսնել ամբողջապես, ապա պճնամոլի նման երբեք նրանից չէր հեռանա։

.................................................................................................................................................................................

Ամեն ինչ ուսումնասիրիր ոչ թե փառասիրությունից, այլ հանուն գործնական օգուտի։

.................................................................................................................................................................................

Ընդհանուրի կողմից ճանաչված կարծիքները և այն, ինչ յուրաքանչյուրը համարում է վաղուց լուծված, ավելի շատ են արժանի հետազոտության։

.................................................................................................................................................................................

Այն, ինչ ավազահատիկի մի ծայրից մյուսը շարժվում է կայծակի կամ լույսի արագությամբ, մեզ անշարժ կթվա։

.................................................................................................................................................................................

… Ապագայի հիմքը պետք է դրվի ներկայում։ Սա ծրագիր է կոչվում։ Առանց նրան ոչ մի բան աշխարհում լավ լինել չի կարող։

.................................................................................................................................................................................

Եթե աշխարհում գոյություն ունենային միայն շաղգամն ու կարտոֆիլը, ապա, թերևս, որևէ մեկը ասեր` ափսո՛ս, որ բույսերը գլխիվայր են կանգնած։

Մենք պետք է ձգտենք ճանաչել փաստերը, ոչ թե կարծիքները և ընդհակառակն` գտնել այդ փաստերի տեղը մեր կարծիքների համակարգում։

.................................................................................................................................................................................

Հանճարները ճանապարհ են հարթում գիտությունների մեջ, իսկ խելոք ու ճաշակ ունեցող մարդիկ` հարթեցնում և գեղեցկացնում են այն։ Ճանապարհների բարեկարգում պետք է հանձնարարել այն բանի համար, որպեսզի մեկից դեպի մյուսին անցումը ավելի հեշտ լինի։

.................................................................................................................................................................................

Աշխարհը, հավանաբար, դեռ այնքան էլ հին չէ, որովհետև մարդիկ դեռևս չեն կարողանում թռչել։

.................................................................................................................................................................................

Ես բոլորովին չեմ հասկանում, թե մեզ ինչ շահ նրանից, որ ամեն պատեհ առիթով փառաբանում ենք հներին…

.................................................................................................................................................................................

Հայտնագործությունը կարելի է միշտ դիտել որպես կորուստ. ինչ-որ բան, այսպես ասած կորավ մարդու գլխից։ Ով ոչինչ չի կորցրել իր գլխից` ոչինչ չի գտնի։

.................................................................................................................................................................................

Այն մարդիկ, ովքեր չափից ավելի են խորանում նրբությունների մեջ, հազվադեպ են մեծ մարդ լինում, և նրանց հետազոտությունները մեծ մասամբ նույնքան անօգուտ են, որքան և նուրբ։ Նրանք ավելի ու ավելի են հեռանում պրակտիկ կյանքից, որին ինչքան կարելի է` պետք է մոտենալ։ Ինչպես որ պարուսույցը ու սուսերամարտի մարզիչը չեն սկսում ոտքերի ու ձեռքերի անատոմիայի ուսումնասիրությունից, այնպես էլ առողջ, օգտակար փիլիսոփայությունը իր սկիզբն առնելու է ինչ-որ ավելի բարձր բանից, քան այդ վերացական իմաստակությունները։ Ոտքդ հենց այդպես պետք է դնես, այլապես կընկնես. դրան պետք է հավատալ, որովհետև անհեթեթություն կլինի չհավատալը, և դա շատ լավ հիմք է… Ահա այն պատճառները, որոնցով Բիտտիի փիլիսոփայությունը արժանի է ուշադրության։ Դա բոլորովին էլ նոր փիլիսոփայություն չէ, բայց նա ելնում է առավել բարձր դրույթներից։ Դա ոչ թե պրոֆեսորական, այլ մարդկային փիլիսոփայություն է։

.................................................................................................................................................................................

Չափից շատ կարդացած մարդիկ հազվադեպ են մեծ հայտնագործություններ անում։ Ես դա ծուլությունն արդարացնելու համար չեմ ասում, որովհետև հայտնագործությունը ենթադրում է առարկաների խոր և ինքնուրույն դիտում. պետք է ավելի շատ տեսնել անձամբ, քան թե կրկնել ուրիշի խոսքերը։

.................................................................................................................................................................................

Մտածողության համար համակարգի օգուտը ոչ միայն այն է, որ առարկաների մասին սկսում են մտածել կանոնավորված, որոշակի ծրագրով, այլև այն, որ նրանց մասին ընդհարապես մտածում են. վերջինը անվիճելիորեն առաջինից կարևոր է, օրինակ` այդպիսին է ասոցիատիվ մտածղությունը։

.................................................................................................................................................................................

Կարդալ, նշանակում է ''պարտք վերցնել'', իսկ դրա հիման վրա հայտնագործություն կատարել, նշանակում է ''վճարել պարտքը''։

.................................................................................................................................................................................

Ես համոզված եմ, որ եթե աստված երբևէ ցանկանար ստեղծել այնպիսի մարդ, ինչպիսին նրան պատկերացնում են փիլիսոփայության մագիստրոսներն ու պրոֆեսորները, ապա հարկ կլիներ այդ մարդուն նույն օրն ևեթ խենթանոց ուղարկել…

.................................................................................................................................................................................

Այն հոգեբաննրը, որոնք լավատեղյակ են բնագիտության, միշտ ավելի համոզիչ են դատում նրանցից, ովքեր սկսում են հոգեբանությունից։ Ես ինչքան շատ եմ համեմատում Հարտիի ուսմունքը իմ փորձերի հետ, այնքան շատ ապացույցներ եմ գտնում դրա համար. այդ ուսմունքն, իրոք, լավ է համապատասխանում մեր բոլոր այլ փորձերին….

.................................................................................................................................................................................

Որևէ գիտության ամենաջերմ պաշտպանները, որոնք չեն հանդուրժում նույնիկ ամենածուռ հայացքը նրա վրա, սովորաբար այնպիսի մարդիկ են, որոնք հեռու չեն գնացել այդ գիտության մեջ և գազանաբար զգում են իրենց թերությունը։

.................................................................................................................................................................................

Այն գիտնականները, որոնց պակասում է ամբողջ միտքը, սովորաբար ավելի շատ բան են ուսումնասիրում նրանից, ինչը իրենց պետք է, իսկ խելոքները երբեք չեն կարող բավականաչափ շատ ուսումնասիրել։

.................................................................................................................................................................................

Փորձ` ահա թե ինչն է կարևոր. և ոչ թե ընթերցելն ու լսելը։ Գիտակցության մեջ գաղափարն առաջ է գալիս տեսողությա՞ն, թե՞ լսողության միջոցով - մեծ տարբերություն կա։

.................................................................................................................................................................................

Երբ մարդկանց կսկսեն սովորեցնել ոչ թե այն, թե ինչ մտածեն, այլ ինչպես մտածեն, այն ժամանակ բոլոր թյուրիմացությունները կվերանան…

.................................................................................................................................................................................

Կասկածը պիտի լինի ոչ ավելի քան զգոնությունը, այլապես նա կարող է վտանգավոր դառնալ։

.................................................................................................................................................................................

Ամեն ինչ նման է ինքն իրեն, ամեն մաս ներկայացնում է ամբողջը։ Ես երբեմն տեսել եմ, թե ինչպես մեկ ժամի մեջ արտացոլվել է իմ ամբողջ կյանքը։

.................................................................................................................................................................................

Շատ վտանգավոր է արդար լինել այն հարցերում, որոնցում արդարացի են աշխարհիս հզորները, -  ասում է Վոլտերը։

.................................................................................................................................................................................

Ոչ թե կեղծիքը, այլ չափազանց նուրբ անճիշտ դիտողություններն են կասեցնում ճշմարտության հայտնաբերման ընթացքը։

.................................................................................................................................................................................

Գոյություն ունեն շատ քիչ և ըստ որում չափազանց պարզ առարկաներ, որոնց մասին կարելի է դատել զգայության միջոցով։ Մնացած բոլորը նախապաշարում է և հաճոյակատարություն։

.................................................................................................................................................................................

Հազարավոր մարդիկ տեսնում են որևէ վիճակի անհեթեթությունը, չունենալով այն լրիվ հերքելու ո՜չ հնարավորություն, ո՜չ էլ ընդունակություն։

.................................................................................................................................................................................

Սկզբում ապրում ես մի շրջան, երբ հավատում ես ամեն ինչի, առանց որևէ հիմքի, ապա` մի կարճ ժամանակ` ոչ ամեն ինչի, հետո չես հավատում ոչ մի բանի, իսկ հետո նորից` ամեն ինչի։ Եվ, ըստ որում, հիմքեր ես գտնում, թե ինչու ես հավատում ամեն ինչի…

.................................................................................................................................................................................

Մարդկային ցեղի` իրեն վերստեղծելու ձգտումը նպաստեց նաև ամեն տեսակ բաների ստեղծմանը։

.................................................................................................................................................................................

Չափից ավելի կարդալը մեզ հասցրել է գիտական բարբարոսության։

.................................................................................................................................................................................

Խոշոր դեպքեր դիտելու հնարավորությունը` ուժեղ փոթորկի նման, անվիճելիորեն մտածողությանը տալու է այլ ուղղություն։ Այդպիսի կացության մեջ պետք է աշխատել ինչքան կարելի է հաճախ ընկնել։ Այսպես կուտակում ես գիտելիքներ, առանց այդ նկատելու։

.................................................................................................................................................................................

«Գիտուն» բառի մեջ ամփոփված է միայն այն բանի հասկացությունը, որ շատ են սովորեցրել նրան, բայց դա դեռ չի նշանակում, թե նա որևէ բան սովորել է։

.................................................................................................................................................................................

Ամենավտանգավոր սուտը թեթևակի նենգափոխված ճշմարտությունն է։

.................................................................................................................................................................................

Նա զարմանում է, որ կատվի մորթի վրա հենց այն տեղում, ուր աչքերն են, երկու ծակ կա։

.................................................................................................................................................................................

Մեծ հանճարը` հետևելով ուրիշների ճանապարհին, հազվադեպ է հայտնագործություններ կատարում։ Եթե նա հայտնագործություն է կատարում, ապա սովորաբար հարթում է նաև դեպի այն տանող ուղիները։

.................................................................................................................................................................................

Եթե հավերը կամենում են մարսել, նույնիսկ քար են կուլ տալիս։ Թվում է, թե հոգու համար էլ մի այդպիսի բան է պետք, որպեսզի մարսի մտքերը։ Ուստի, ինչպես հայտնի է, ուղեղային գեղձի մեջ մշտապես քարեր են գտնում։

.................................................................................................................................................................................

Նա մշտապես քաղվածքներ էր անում, և այն բոլորը, ինչ կարդում էր, մի գրքից մյուսի մեջ էին անցնում, մի կողմ թողնելով գլուխը։

.................................................................................................................................................................................

Աննշան առարկաները նշանավոր համարելու մարդկային հակումը շատ նշանավոր բաների ծնունդ է տվել։

.................................................................................................................................................................................

Միշտ ցավ է պատճառում, երբ տաղանդավոր մարդիկ են մեռնում, որովհետև նրանց կարիքը երկիրն ավելի շատ է զգում, քան երկինքը։

.................................................................................................................................................................................

Ամեն միտք, եթե արու է` կգտնի իր էգը։ Բայց երևի գաղափարները նրա գլխում կա՜մ միայն արու էին, կա՜մ միայն էգ, որովհետև նա երբեք ոչ մի նոր միտք չծնեց։

.................................................................................................................................................................................

Ոչ անհիմն կերպով ծիծաղում են այն մարդու ջանքերի վրա, որը կամենում էր իր ձիուն չուտելու վարժեցնել։ Ափսոս, ձին սատկեց հենց այն օրը, երբ մարդն արդեն վստահ էր, որ նա վերջապես կտիրապետի այդ արվեստին։ Երբ ձգտում են խելոքանալ` այդպես է պատահում ոչ միայն շվաբների, այլև շատ մարդկանց հետ։

.................................................................................................................................................................................

Հարկավոր է ձգտել ամեն առարկայի մեջ տեսնել այն, ինչը դեռ ոչ ոք չի տեսել, և որի մասին դեռ ոչ ոք չի մտածել։

.................................................................................................................................................................................

Տարօրինակ է, որ միայն բացառիկ մարդիկ են կատարում հայտնագործություններ, որոնք հետագայում մեզ թվում են այնքան հեշտ և պարզ։ Դա նշանակում է, որ շատ խոր գիտելիքներ են պահանջվում` նկատելու համար ամենապարզ առարկաների միջև եղած ամենապարզ, բայց իրական հարաբերությունները։

.................................................................................................................................................................................

Նորը տեսնելու համար անհրաժեշտ է ինչ որ նոր բան անել։

.................................................................................................................................................................................

Սկզբում մենք պետք է հավատանք, իսկ հետո` հավատում ենք։

.................................................................................................................................................................................

Իմաստության առաջին քայլը` հարձակվել ամեն ինչի վրա, վերջինը` տանել այդ բոլորը։

.................................................................................................................................................................................

Անշուշտ, լավ կլինի ամեն առարկա ամենևին չուսումնասիրել, քան ուսումնասիրել մակերեսորեն, որովհետև մարդկային առողջ դատողությունը` ցանկանալով արտահայտել իր համոզումը առարկաների մասին, այնպիսի վրիպումներ թույլ չի տալիս, ինչպես թերուսությունը։

Կրոն

Եթե աշխարհիկ նուրբ մարդիկ ասում են. ''Աստված գիտե, թե ինչու'', ապա դա միշտ ստույգ նշանն է այն բանի, որ նրանց` բացի աստծուց, հայտնի է նաև մի այլ կարևոր մարդ, որը նույնպես այդ գիտե։

.................................................................................................................................................................................

Հաճախ մարգարեությունների մեկնաբանողն ավելի կարևոր անձ է, քան ինքը` մարգարեն։

.................................................................................................................................................................................

Տարվա ընթացքում մեռածների ցուցակին պետք էր կցել նաև հետևյալ վերնագրերը. երկինք եմ համբարձել - 33, գրողի ծոցն են գնացել - 777, կասկածելի դեպքեր - 883։ Այսպիսի թղթիկներով աստվածաբանները կարող էին փող վաստակել։

Գեղագիտություն։ գրականություն

Զգացմունքները բառերով արտահայտելը, նույնն է, ինչ` փորձել երաժշտությունը հաղորդել բառերով. այստեղ արտահայտությունը անբավարար չափով է համապատասխանում երևույթներին…

.................................................................................................................................................................................

Ոչ մի երկրում և հատկապես ոչ մի հոդվածում չպետք է երևան հեղինակի գործադրած ճիգերի հետքերն անգամ։ Ով ցանկանում է, որ սերունդներն իրեն կարդան, պետք է սովորի այնպիսի ակնարկություններ նետել, որ պիտանի լինեն ամբողջ գրքեր ստեղծելու համար, գրքի գլխի որևէ աննշան մասում մտցնել մտքեր, որոնք ընդունակ են վիճաբանության առարկա դառնալու։ Դա պետք է այնպես անել, որ թվա, թե դրանք հազարավոր են։

.................................................................................................................................................................................

Առանց առանձնապես մեծ սրամտության կարելի է գրել այնպես, որ դրանք հասկանալու համար մեծ սրամտություն պահանջվի ուրիշից։

.................................................................................................................................................................................

Գաղափարների պակասությունը արգահատելի է դարձնում մեր այժմյան բանաստեղծությունը։ Եթե ցանկանում եք, որ ձեզ կարդան` եղեք գյուտարար։ Սատանան տանի, ո՞վ հաճույքով չի կարդա նոր բանը։

Ոմանք ծաղրում են արվեստների ուսումնասիրությունը, ասելով` նկարների մասին գրքե՛ր են գրում։ Իսկ մի՞թե մեր խոսակցություններն ու մեր երկերը նույնպես մեր աչքի ցանցաթաղանթում կամ մեր գլխում կարծեցյալ նկարների նկարագրություններ չեն։

.................................................................................................................................................................................

Սուր միտքը խոշորացնող ապակի է, սրամտությունը` փոքրացնող։ Դե՜, դուք թերևս չեք մտածում, որ հայտնագործությունները միայն խոշորացնող ապակու միջոցով են կատարվում։ Ես կարծում են, որ մտավոր աշխարհում փոքրացնող ապակու կամ համենայն դեպս դրա նման գործիքի օգնությամբ, թերևս, շատ հայտնագործություններ են կատարել։

.................................................................................................................................................................................

Մեր ինքնատիպ հանճարներից շատերին մենք խև պետք է համարենք այնքան ժամանակ, մինչև որ մենք ևս դառնանք նույնքան խելոք։

.................................................................................................................................................................................

… Ինչ որ ծանծաղ է լուրջ ձևի մեջ, կարող է խորը լինել սրամտության մեջ։

.................................................................................................................................................................................

Հայրենիքի սիրով տոգորված նրանք դատարկ բաներ են գրում, որ ծաղր է առաջ բերում մեր սիրելի հայրենիքի նկատմամբ։

.................................................................................................................................................................................

Անսպասելիորեն գլուխը եկած մտքերը սևագրության մեջ կարելի է շարադրել ամենայն մանրամասնությամբ, որոնց մեջ թաղվում ես այնքան ժամանակ, քանի առարկան քեզ համար դեռ նոր է։ Հետո` նրան մոտիկից ծանոթանալով, նկատում ես ոչ պետքականն ու բանաձևում ավելի համառոտակի…

.................................................................................................................................................................................

Օտար լեզվով լավ խոսել սովորելու և նրանով հասարակության մեջ իրոք ճիշտ առոգանությամբ խոսելու համար պետք է ոչ միայն հիշողություն ու լսողություն ունենալ, այլև հայտնի չափով ցուցամոլ լինել։

.................................................................................................................................................................................

… Երբ գիրքը տարեցտարի քեզ ավելի է դուր գալիս, դա հաստատ նշան է, որ այն լավն է…

.................................................................................................................................................................................

Համարյա լեսինգյան արտահայտություն. նա այդ մտքի համար կարծես լավ կարված զգեստ է։

.................................................................................................................................................................................

Ոսկի կանոն. եթե քո ունեցած քիչը ոչ մի յուրօրինակություն չունի, ապա, համենայն դեպս, այն արտահայտիր յուրօրինակ ձևով։

.................................................................................................................................................................................

Լավ արտահայտությունը նույնքան արժեքավոր է, որքան և լավ միտքը, որովհետև անհնար է այն գտնել, առանց արտահայտելիքը ամենալավ կողմերով ցուցադրելու։

.................................................................................................................................................................................

Ամեն մի ինքնատիպ մարդ ինքնատիպ չի գրում և ամեն ինքնատիպ բան ինքնատիպները չեն գրում։

.................................................................................................................................................................................

… Լավ գրողն, անշուշտ, չպետք է անհանգստանա, եթե նրան տաս տարի անց էլ չհասկանան։ Ինչ որ չի հասկանա այդ հարյուրամյակը, կհասկանա մյուսը։

.................................................................................................................................................................................

Անուն վաստակելու համար ավելի ուղիղ ճանապարհ չկա, քան այնպիսի առարկաների մասին գրելը, որոնք կարևոր են թվում, բայց դրանց հետազոտման վրա խելոք մարդը ժամանակ չի կորցնի։

.................................................................................................................................................................................

Գրողը, որ չի կարողանում ժամանակ առ ժամանակ այնպիսի մի միտք շպրտել, որը կարողանա մեկ ուրիշի դիսերտացիա դառնալ, երբեք մեծ գրող չի դառնա…

.................................................................................................................................................................................

Գիրքը հայելի է։ Եվ եթե նրա մեջ նայում է կապիկը, ապա այնտեղից առաքյալի կերպարանք չի կարող երևալ։

.................................................................................................................................................................................

Սիրո մասին իրենց դատարկաբանությունները չփառաբանողներին արհամարհող մարդիկ պետք է մտածեն, որ հենց իրենք են բթամիտ, որովհետև զգացմունքով են մոտենում լոկ այն բանին, ինչին ամեն մարդ ակամա զգացմունքով է մոտենում։

.................................................................................................................................................................................

Փոխաբերությանը մարմին տվողը գրողն է, իսկ հոգի` ընթերցողը։

.................................................................................................................................................................................

Մեր մոդայիկ պոետների երկերում դժվար չէ նկատել, թե ինչպես բառը միտք է ստեղծում։ Միլտոնի և Շեքսպիրի երկերում միշտ միտքն է ստեղծում բառ։

.................................................................................................................................................................................

Սուր միտքը` խոշորացնող ապակի է, սրամտությունը` փոքրացնող։ Իսկ վերջինը մղում է ընդհանուրի հասկանալուն։

.................................................................................................................................................................................

Սրամիտը իր մտքում ծնված անակնկալ գաղափարի համար ավելի քան կիսով չափ պարտական է հիմարին, որին նա բախվել է։

.................................................................................................................................................................................

Գիջաճճվին համարում են բազմոտնյա, ոչ թե նրա համար, որ շատ ոտներ ունի, այլ որ շատերը չեն ուզում մինչև տասնչորսը հաշվել։

.................................................................................................................................................................................

Իսկապես, շատ մարդիկ կարդում են միայն նրա համար, որ իրավունք ունենան չմտածելու։

.................................................................................................................................................................................

... Մարդկանց գրքերի մեջ փնտրելը ես համարում եմ ավելի նվազ շնորհակալ գործ, քան անձամբ նրանց ուսումնասիրելը, որովհետև միայն քչերը կարող են մարդուն գրքերում այնպես նկարագրել, ինչպիսին որ է...

Եթե որևէ առարկայի մասին արդեն հայտնի են բոլոր իրազեկ մարդկանց կարծիքները, ապա, դիմելով որոշ հնարամտության   կամ ունենալով անգամ փոքր ընդունակություններ, կարելի է դրա մասին նորից մի այնպիսի բան ասել, որ աշխարհը զարմանա։ Արդենինչ-որբան ասելուպարզ մտադրությունն այստեղ շատ բան կարող է անել։

.................................................................................................................................................................................

... Հոմերոսը, Շեքսպիրը ևս, իհարկե, չգիտեին, որ իրենք լավ են գրում։ Մեր ժամանակակից բոլոր լավ գրողները պարտավոր են սովորել ճակատագրական արվեստը` գիտենալ, որ իրենք լավ են գրում։

.................................................................................................................................................................................

Հարկավ, շատ օգտակար կլիներ աշխարհին ցույց տալ այն գրողներին, որոնք, օգտագործելով իրենց նախորդների գիտելիքները, ուժ են առնում սեփական հոգեկան հարստությունից։ Նրանցից միայն սովորում ես և դրանցից, իհարկե, շատ քչերն են, որ հեշտությամբ մատչելի են ամենքին։ Մյուսները զբաղվում են կեղծիքով և իրականում դրամանենգներ են։

.................................................................................................................................................................................

Մի՞թե տարօրինակ չէ, որ տառացի թարգմանությունը միշտ վատ է։ Եվ չնայած դրան, ամեն ինչ կարելի է թարգմանել։ Այստեղից երևում է, թե ինչ է նշանակում լեզուն կատարելապես գիտենալ. դա նշանակում է` կատարելապես ճանաչել այն ժողովրդին, որը խոսում է դրանով։

.................................................................................................................................................................................

Միակ գիրքը, որն ամենից առաջ պետք էր արգելել` արգելված գրքերի ցուցակն է։

.................................................................................................................................................................................

Հանրածանոթ գրքերից պետք է կարդալ միայն ամենալավերը, իսկ դրանից հետո միայն այնպիսիք, որոնք գրեթե ոչ ոք չգիտե, բայց որոնց հեղինակները խելոք մարդիկ են։

.................................................................................................................................................................................

Ով կարողանում է հարկ եղածին պես ընդօրինակել, չի ընդօրինակի։

.................................................................................................................................................................................

Միթե՞ զարմանալի չէ, որ մեզ գովաբանող հասարակությանը միշտ համարում ենք հեղինակավոր դատավոր։ Բայց երբ նա սկսում է մեզ կշտամբել, նրան հայտարարում են մտքի ստեղծագործության մասին դատելու, քննադատելու անընդունակ։

.................................................................................................................................................................................

Ամեն մարդ կուտակում է բազմաթիվ ճիշտ դիտողություններ։ Բայց արվեստը նրա մեջ է, որ սովորես դրանք պատշաճ ձևով արտահայտել։ Դա շատ դժվար, համենայն դեպս, ավելի դժվար, քան ոմանք կարծում են։ Եվ բոլոր վատ գրողներն անպայաման իրար նման են նրանով, որ իրենց ունեցածից արտահայտում են միայն այն, ինչ արդեն ասել են բոլորը։ Ուստի բոլորովին էլ կարիք չկա դրանք կուտակելու և հետագայում արտահայտելու։

.................................................................................................................................................................................

Լավ հայտնի առարկայի մասին դիպուկ դիտողությունը ինքնին իսկական սրամտություն է։ Ավելի քիչ հայտնի բանի մասին եղած դիտողությունը, եթե դա նույնիսկ շատ լավ է, բոլորովին էլ այդ աստիճան չի հիացնում մասամբ այն պատճառով, որ առարկան բոլորովին չէ որ հայտնի է, իսկ մասամբ էլ այն պատճառով, որ երբ դեռ քիչ բան է ասված առարկայի մասին, ավելի հեշտ է որևէ դիպուկբան ասելը։ Ուստի սովորական կյանքում նման սրտամտությունները կոչվում են արհեստական կամ տառապանքով հնարված։

.................................................................................................................................................................................

Այն գրողը, որն իր անմահության համար հուշարձանի կարիք ունի, հուշարձանի էլ արժանի չէ։

.................................................................................................................................................................................

Սիրո մասին իրենց դատարկաբանությունները չփառաբանողներին արհամարհող մարդիկ պետք է մտածեն, որ հենց իրենք են բթամիտ, որովհետև զգացմունքով են մոտենում լոկ այն բանին, ինչին ամեն մարդ ակամա զգացմունքով է մոտենում:

.................................................................................................................................................................................

Փոխաբերությանը մարմին տվողը գրողն է, իսկ հոգի` ընթերցողը:

.................................................................................................................................................................................

Մեր մոդայիկ պոետների երկերում դժվար չէ նկատել, թե ինչպես բառը միտք է ստեղծում: Միլտոնի և Շեքսպիրի երկերում միշտ միտքն է ստեղծում բառ:

.................................................................................................................................................................................

Սուր միտքը` խոշորացնող ապակի է, սրամտությունը` փոքրացնող: Իսկ վերջինը մղում է ընդհանուրի հասկանալուն:

.................................................................................................................................................................................

Սրամիտը իր մտքում ծնված անակնկալ գաղափարի համար ավելի քան կիսով չափ պարտական է հիմարին, որին նա բախվել է:

.................................................................................................................................................................................

Գիջաճճվին համարում են բազմոտնյա, ոչ թե նրա համար, որ շատ ոտներ ունի, այլ որ շատերը չեն ուզում մինչև տասնչորսը հաշվել:

.................................................................................................................................................................................

Իսկապես, շատ մարդիկ կարդում են միայն նրա համար, որ իրավունք ունենան չմտածելու:

.................................................................................................................................................................................

... Մարդկանց գրքերի մեջ փնտրելը ես համարում եմ ավելի նվազ շնորհակալ գործ, քան անձամբ նրանց ուսումնասիրելը, որովհետև միայն քչերը կարող են մարդուն գրքերում այնպես նկարագրել, ինչպիսին որ է...

.................................................................................................................................................................................

Եթե որևէ առարկայի մասին արդեն հայտնի են բոլոր իրազեկ մարդկանց կարծիքները, ապա, դիմելով որոշ հնարամտության կամ ունենալով անգամ փոքր ընդունակություններ, կարելի է դրա մասին նորից մի այնպիսի բան ասել, որ աշխարհը զարմանա: Արդեն ինչ-որ բան ասելու պարզ մտադրությունն այստեղ շատ բան կարող է անել:

.................................................................................................................................................................................

... Հոմերոսը, Շեքսպիրը ևս, իհարկե, չգիտեին, որ իրենք լավ են գրում: Մեր ժամանակակից բոլոր լավ գրողները պարտավոր են սովորել ճակատագրական արվեստը` գիտենալ, որ իրենք լավ են գրում:

.................................................................................................................................................................................

Հարկավ, շատ օգտակար կլիներ աշխարհին ցույց տալ այն գրողներին, որոնք, օգտագործելով իրենց նախորդների գիտելիքները, ուժ են առնում սեփական հոգեկան հարստությունից: Նրանցից միայն սովորում ես և դրանցից, իհարկե, շատ քչերն են, որ հեշտությամբ մատչելի են ամենքին: Մյուսներն զբաղվում են կեղծիքով և իրականում դրամանենգներ են:

.................................................................................................................................................................................

Մի՞թե տարօրինակ չէ, որ տառացի թարգմանությունը միշտ վատ է: Եվ չնայած դրան, ամեն ինչ կարելի է թարգմանել: Այստեղից երևում է, թե ինչ է նշանակում լեզուն կատարելապես գիտենալ. դա նշանակում է` կատարելապես ճանաչել այն ժողովրդին, որը խոսում է դրանով:

.................................................................................................................................................................................

Միակ գիրքը, որն ամենից առաջ պետք էր արգելել` արգելված գրքերի ցուցակն է:

.................................................................................................................................................................................

Հանրածանոթ գրքերից պետք է կարդալ միայն ամենալավերը, իսկ դրանից հետո միայն այնպիսիք, որոնք գրեթե ոչ ոք չգիտե, բայց որոնց հեղինակները խելոք մարդիկ են:

.................................................................................................................................................................................

Ով կարողանում է հարկ եղածին պես ընդօրինակել, չի ընդօրինակի:

.................................................................................................................................................................................

Միթե՞ զարմանալի չէ, որ մեզ գովաբանող հասարակությանը միշտ համարում ենք հեղինակավոր դատավոր: Բայց երբ նա սկսում է մեզ կշտամբել, նրան հայտարարում են մտքի ստեղծագործության մասին դատելու, քննադատելու անընդունակ:

.................................................................................................................................................................................

Ամեն մարդ կուտակում է բազմաթիվ ճիշտ դիտողություններ: Բայց արվեստը նրա մեջ է, որ սովորես դրանք պատշաճ ձևով արտահայտել: Դա շատ դժվար, համենայն դեպս, ավելի դժվար, քան ոմանք կարծում են: Եվ բոլոր վատ գրողներն անպայաման իրար նման են նրանով, որ իրենց ունեցածից արտահայտում են միայն այն, ինչ արդեն ասել են բոլորը: Ուստի բոլորովին էլ կարիք չկա դրանք կուտակելու և հետագայում արտահայտելու:

.................................................................................................................................................................................

Լավ հայտնի առարկայի մասին դիպուկ դիտողությունը ինքնին իսկական սրամտություն է: Ավելի քիչ հայտնի բանի մասին եղած դիտողությունը, եթե դա նույնիսկ շատ լավ է, բոլորովին էլ այդ աստիճան չի հիացնում մասամբ այն պատճառով, որ առարկան բոլորոին չէ որ հայտնի է, իսկ մասամբ էլ այն պատճառով, որ երբ դեռ քիչ բան է ասված առարկայի մասին, ավելի հեշտ է որևէ դիպուկ բան ասելը: Ուստի սովորական կյանքում նման սրտամտությունները կոչվում են արհեստական կամ տառապանքով հնարված:

.................................................................................................................................................................................

Այն գրողը, որն իր անմահության համար հուշարձանի կարիք ունի, հուշարձանի էլ արժանի չէ:

Սրամիտ կատակներ

… Ինչ որ ծանծաղ է լուրջ ձևի մեջ, կարող է խոր լինել սրամտության մեջ:

.................................................................................................................................................................................

Մարդն այնքան խելոք էր, որ գրեթե ամեն ինչի համար անպետքացել էր:

.................................................................................................................................................................................

Աշունը հողին պարտահատույց է լինում տերևներով, որոնք ամռանը փոխ էր առել նրանից:

.................................................................................................................................................................................

Անտարակույս, այդ մտքի արտասովորությունն այն էր, որ եթե կես վայրկյան ուշ ծագեր նրա գլխում, արդեն կդառնար հետմահու:

.................................................................................................................................................................................

Եթե խելոք մարդուն կարելի է այնպես խփել, որ խելքը կորցնի, ապա չեմ հասկանում, ինչո՞ւ անխելքին չի կարելի այնպես խփել, որ խելքի գա:

.................................................................................................................................................................................

Ճանճը, որը չի կամենում ճզմվել, իրեն ամենից ավելի ապահով է զգում նույն ճզմիչի վրա:

.................................................................................................................................................................................

Ա. Դուք շատ եք պառավել:

Բ. Այո՜, դա սովորաբար այդպես էլ պատահում է, երբ երկար ես ապրում:

.................................................................................................................................................................................

Նա շատ հիվանդություններ ուներ, բայց ամենից ուժեղ էր ասթմայի ասպարեզում:

Լիխտենբերգն իր մասին

Միշտ իմ ամենասիրելի բավականություններից մեկն է` փողոցում զննել հասարակ մարդկանց: Մոգական լապտերի ոչ մի պատկեր չի կարող դրա հետ համեմատվել:

.................................................................................................................................................................................

Այն ժամանակ, երբ ծածուկ արատների մասին գրում են հրապարակավ, ես որոշեցի հրապարակային արատների մասին ծածուկ գրել:

.................................................................................................................................................................................

Իմ սխալների համար հաճախ ինձ կշտամբում էին այն մարդիկ, որոնք այդ անելու ոչ ուժ ունեին, ոչ սրամտություն:

.................................................................................................................................................................................

Ա՛խ, դրանք երջանիկ օրեր էին, երբ ես դեռ հավատում էի բոլոր լսածներիս:

.................................................................................................................................................................................

Մեծագույն բախտը, որի համար ես ամեն օր աղոթում եմ երկնքին, այս է` թող ուժով ու գիտելիքներով ինձ գերազանցեն միայն խելոք և առաքինի մարդիկ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից։ Փոխեք ինքներդ ձեզ, կփոխվի նաև սցենարը». Միխայիլ Լիտվակ

Մի պատճենեք ուրիշի, կերտեք ինքներդ ձեզ։

Յուրաքանչյուր մարդ ծնված է երջանիկ լինելու համար, սակայն արդյո՞ք շատ են նրանք, ովքեր կարող են ասել...

«Կյանքում ցանկացած հաջողություն կույր, համառ լավատեսության արդյունք է». news.am

Այսօր՝ հուլիսի 6-ին, ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն: Էկրանային հայտնի բռնցքամարտիկին՝ Ռոքիին մարմնավորող դերասանը դարձավ 75 տարկան: Ստալոնեի մասնակցությամբ մյուս...

Հոգեբան Գուստավ Յունգի մտքերը
Հոգեբան Գուստավ Յունգի մտքերը

Կարլ Գուստավ Յունգն աշխարհին հայտնի շվեյցարացի հոգեբան է, ով իր կյանքը նվիրել է մարդկային հոգեբանության ամենախորքային առանձնահատկությունների բացահայտմանը։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի հոգեբանի 15 մտքերին...

Կյանքի և ճշմարտության մասին 20 բարի մտքեր մեծ մտածողներից. 168.am

1. Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին...

Լեգենդար շանսոնյեի լավագույն մտքերը նրա ՝«Շառլ Ազնավուր. Բարձր շշուկով. ինքնակենսագրական» գրքից. infosarm.ru

Փոքր հասակ, խռպոտ ու տարօրինակ ձայն, սուր քիթ՝ այս ամենը տապալում էր խոստանում, բայց նա չտապալվեց: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»,-ասում է մի անգամ Շառլ Դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը...

Վիլյամ Սարոյանի լավագույն մտքերը. wnews.am

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը...

10 խորիմաստ դասեր Կոնֆուցիուսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը. infosarm.ru

Կոնֆուցիուսն արևելյան քաղաքակրթության մեծագույն փիլիսոփան է։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում էր անում անձնական և պետքական բարոյականության վրա։ Հենց Կոնֆուցիուսն է, ով սովորեցրել է մարդկանց հասարակական...

Մահաթմա Գանդին ասել է…
Մահաթմա Գանդին ասել է…

Մահաթմա Գանդին ասել է...

Բռնությամբ նվաճած հաղթանակը հավասարազոր է պարտության, և ժամանակավոր է...

Աֆորիզմներ հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակից

Կյանքը շատ բարդ է և լինում են պահեր, երբ մարդն ունենում է իմաստուն որևէ մեկի խորհրդի կարիքը: Way2self.in.ua-ն ներկայացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի ամենահայտնի մեջբերումները, որոնք կօգնեն...

Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ. mediamag.am
Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ. mediamag.am

Ներկայացնում ենք Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուրիս համար...

Ռեմարկի մտքերից. blognews.am
Ռեմարկի մտքերից. blognews.am

1. Այն ինչ չես կարողանում ստանալ, միշտ ավելի լավն է թվում նրանից, ինչ ունես։ Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան ու հիմարությունը...

Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am

Համաշխարհային նորաձեւության հսկաներից մեկը՝ գերմանացի ոճաբան եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը դեռ մանկուց է հետաքրքրված եղել նորաձեւությամբ...

Գաբրիել Գարսիա Մարկես. «Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում». 168.am

Ներկայացնում ենք խորհուրդներ գրողից, ով ո՛չ միայն հանճարեղ գրող էր, այլ նաև իր մաշկի վրա էր զգացել, թե ինչ բան է դժվար ժամանակները...

Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am

20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը` Ալբերտ Էյնշտեյնը, հիմնարար հետազոտություններ է կատարել և տեսություններ է մշակել տիեզերքի գործառույթների վերաբերյալ, ինչպես օրինակ` Հարաբերականության տեսությունն, ու կանխատեսել...

Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am

Իվ Սեն-Լորանը ծնկի է բերել նորաձևության աշխարհը: Լինելով Քրիստիան Դիորի աշակերտը՝ նա ստեղծել է «ունիսեքս» յուրօրինակ ոճը և կանանց ստիպել կրել տղամարդու հագուստներ: Lux.fm-ը ներկայացնում է...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ